Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեղավոր ճանաչվեց Հակակակոռուպցիոն դատարանի կողմից և ազատազրկվեց 4 տարի 4 ամիս ժամկետով։
Հաշվակցելով Ասլանյանի՝ կալանքի տակ անցկացրած ժամկետը, դատարանը նրան դատապարտել է 1 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման։
Կարդացեք նաև
Նաև նշանակվել է 500 հազար դրամի տուգանք։ Ասլանյանը 3 տարի ժամկետով զրկվել է հանրային պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։
Մամիկոն Ասլանյանը հայտնեց՝ որոշումը բողոքարկելու են:
Վանաձորի նախկին քաղաքապետը կալանքից 10 միլիոն դրամ գրավով ազատ էր արձակվել անցած հուլիսին:
Ասլանյանն անազատության մեջ հայտնվեց 2021-ի դեկտեմբերին տեղական ընտրություններում իր առաջնորդած նախընտրական դաշինքի հաղթանակից օրեր անց։ Մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին, նրանք ավելի վաղ ստորագրությամբ ազատ էին արձակվել։