ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 29-ին ընդունել է Wizz Air Group ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
🔸 Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական շուկայում ավիաընկերության առաջիկա գործունեությանը և Հայաստան զբոսաշրջային հոսքերի ավելացմանը վերաբերող հարցեր։
🔹Անդրադարձ է կատարվել նոր երթուղիների մշակման, Հայաստանում չվերթների ավելացման հնարավորություններին, ինչպես նաև ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։
✅Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է մշակել և հայկական կողմին ներկայացնել առաջարկների և գործողությունների քարտեզ, որոնք կքննարկվեն և ըստ առաջնահերթությունների կկայացվեն որոշումներ։
Կարդացեք նաև
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն