«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ներկայացրել է հունվարի 20-22-ն ընկած ժամանակահատվածում իրականացված հարցումների արդյունքները:
Հարցմանը՝ Հայաստանն ընդհանուր առմամբ ճի՞շտ ուղղությամբ է շարժվում, թե սխալ, 9,5%-ը պատասխանել է՝ ճիշտ ուղղությամբ, 38,8 %-ի կարծիքով՝ Հայաստանը սխալ ուղղությամբ է շարժվում,19,7%-ի համոզմամբ՝ ավելի շուտ սխալ ուղղությամբ է գնում:
Որո՞նք են Հայաստանի առջեւ կանգնած ամենակարեւոր խնդիրները: Այս հարցին ի պատասխան՝ 39,5%-ը նշել է անվտանգային խնդիրները,21%-ը մատնանշել է սահմանների հստակեցումը, իսկ 15,6%-ը՝ պատերազմի վտանգը:
14%-ի կարծիքով՝ ամենակարեւոր խնդիրը Հայաստանի տնտեսական վիճակն է, 9,7 %-ը մատնանշել է հասարակական տրանսպորտի խնդիրը, 5,1%-ը՝ բանակի հզորացումը: Եվ միայն 4,9%-ն է նշել Արցախի հիմնախնդիրը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ