«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում գրել է.
Մեծ ուշադրությամբ հետևում եմ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության արձագանքներին։
Ու ցավով պետք է նշեմ, որ Փաշինյանը բացել է Պանդորայի արկղը։
Վերջին օրինակներից մեկը, թերևս, «Վեստնիկ Կավկազա» YouTube-ալիքում լույս տեսած հերթական հաղորդման շրջանակներում ազգությամբ ադրբեջանցի լրագրող Էլմար Գուսեյնովի և ադրբեջանական նարատիվների լոբբիստ Մաքսիմ Շևչենկոյի քննարկումն էր այդ թեմայով։
Կարդացեք նաև
Հաղորդման առաջին իսկ րոպեներին հնչում է «այսպես կոչված Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, ու հղվելով Հայաստանի ղեկավարի հայտարարության մեջ եղած հարցադրումներին, բանախոսները փորձում են բովանդակություն տալ իրենց կեղծ թեզին, թե իբր դա հայ ազգի հորինած առասպելն է։
Կան հարցեր, որոնց քննարկումը ջախջախում է խնդրի էությունը։ Այս պարզ ճշմարտությունը հասկանում են բոլորը, և հենց այդ պատճառով Հայոց ցեղասպանության թեման հայ հասարակության մեջ երբեք չի եղել քննարկման առարկա, բայց արի ու տես, որ ՀՀ իշխանությունները փորձում են փոխել բնական իրավիճակը։