Սպուտնիկ Արմենիա. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների նախագահական խորհրդի անդամ Եվա Մերկաչևան։
«Բայց այսօր ՀՀ իշխանությունները ոչ մի ջանք չեն գործադրում իրենց քաղաքացիներին պաշտպանելու համար: Ավելին, Փաշինյանի հայտարարությունները ստիպում են մտածել, որ իրենց համար սա ավելի շատ քաղաքական մրցակցության խնդիր է, քան մարդկանց ճակատագրի հարց»,- ասել է նա։