Նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի որդին՝ Արթուր Սուքոյանը, որը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականն է՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վարչական վերաքննիչ դատարանը որոշեց, որ հայրս՝ նախկին դատավոր Ա. Սուքոյանը, պետք է զրկվի իրեն հասանելիք դատավորի թոշակից։ Դա այն դեպքում, երբ նա 25 տարի աշխատել է որպես դատավոր, երբևիցե նույնիսկ նկատողություն չի ստացել և ընդամենը մեկ ամիս առաջ, մինչև թոշակի անցնելը, Կարեն Անդրեասյանի գլխավորած ԲԴԽ-ի որոշմամբ ազատվել է աշխատանքից։ Եթե առաջին ատյանի դատարանը ճանաչել էր նրա աշխատանքային ստաժը, ապա վերաքննիչը որոշեց, որ այդ 25 տարիները իբր գոյություն չեն ունեցել, նրա աշխատանքը հոդս է ցնդել, ուստի նա չի վաստակել այդ թոշակը:
Ես շատ բան չեմ ուզում, պարզապես թող այդ դատավորները բախվեն այն «արդարադատությանը», որը հենց իրենք են իրականացնում, բայց չգիտեմ՝ ցավով, թե ի ուրախություն ասեմ, որ նրանք էլ չեն բախվի, քանի որ կգա ժամանակը, երբ ՀՀ-ում էլ պատվերներով, զանգերով և սմս-ներով որոշումներ չեն կայանա։
Բայց թող գոնե մեկ վայրկյան մտածեն, թե ինչ է նշանակում տարիների նվիրումից հետո կանգնել անօրինականության ու անտեսված արդարության առաջ։
Կարդացեք նաև
Արդարության թեման անցած շաբաթ քննարկել եմ աշակերտներիս հետ «Պահանջմունքներ կարիք և ցանկություն» դասի շրջանակում՝ խոսելով մարդու հիմնական կարիքների մասին, և եթե դասագրքային մոտեցմամբ կենսական կարիքներ են համարվում հացը, ջուրը, անվտանգությունը…, ապա ես դրան ավելացրել եմ նաև արդարության զգացումը։ Չէ՞ որ առանց արդարության մարդը կարող է ունենալ ամեն ինչ, բայց միաժամանակ զրկված լինել արժանապատիվ կյանքից։
Եվ հենց այդ գիտակցությունն եմ փորձել սերմանել աշակերտների մեջ, որպեսզի նրանք հետագայում ոչ միայն պայքարեն արդարության համար, այլև անարդար որոշում կայացնելիս կանգ առնեն ու հասկանան, որ ամեն մի անարդարություն կարող է խորը և ծանր հետևանքներ թողնել դիմացինի կյանքում։ Նաև խորհուրդ եմ տվել պահանջել և պայքարել ոչ միայն սեփական, այլև ուրիշների արդարության համար, և ամենայն հավանականությամբ, իրենք չեն բախվի անարդարության։
Հ.Գ. Ես կարծում էի, որ Ֆեմիդան աչքի տակով ա նայում, էն էլ հենա տեսախցիկա տեղադրել։