Մամուլում տարածված լուրն առնչություն չունի ԶՊՄԿ–ի աշխատակիցների հետ։
Ըստ նախնական տեղեկությունների, միջադեպը, որի մասին հրապարակում է տարածվել ԶԼՄ-ներում, տեղի է ունեցել ԶՊՄԿ–ի արտադրական տարածքից դուրս։ Միջադեպի մասնակիցները, որոնք՝ ըստ տարածված տեղեկությունների մարմնական վնասվածքներ են ստացել, կապալառու կազմակերպության աշխատակիցներ են։
Չնայած այն հանգամանքին, որ միջադեպի մասնակիցները մեր ընկերության հետ առնչություն չունեն, հարկ ենք համարում տեղեկացնել, որ վերջին տարիներին ներդրված Աշխատանքի անվտանգության մշակույթի համաձայն, ընկերության կապալառուները նույնպես պարտավորվում են պահպանել ընկերությունում գործող աշխատանքային անվտանգության սահմանված կարգերը։
ԶՊՄԿ-ն հավատարիմ է իր թափանցիկ աշխատելու հանձնառությանը և ընկերության հետ ուղղակի կամ ոչ ուղղակի առնչություն ունեցող ցանկացած միջադեպ արձանագրվում, հաշվառվում և քննվում է։
Կարդացեք նաև
Այս միջադեպի կապակցությամբ նույնպես ընկերությունում ծառայողական քննություն է նախաձեռնվել , որի արդյունքում կպարզվեն դեպքին առնչվող բոլոր հանգամանքները։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»