Տրանսպորտի ուղեվարձը 100 դրամի փոխարեն 300 դրամ բարձրացրած Ավինյանը հիմա պատրաստվում է կրկին թանկացնել գինը՝ այս անգամ 50%-ով:
Տևական հասարակական դժգոհություններից հետո Երևանի քաղաքապետարանը վերանայել է նախկին առաջարկները՝ հրաժարվելով մեկանգամյա 300 դրամի վճարից: Փոխարենը ներկայումս քննարկվում է ուղեվարձը սահմանել 150 դրամ և շարունակել անսահմանափակ փաթեթների գործարկումը։
Սակայն բազմաթիվ հարցեր մնում են չլուծված։ Երբ են վերջապես վերացվելու «Թել-Սելի» և վալիդատորների անսարքությունները, որոնք օրեցօր անհարմարություններ են պատճառում քաղաքացիներին։
Մյուս կարևոր հարցը՝ ինչու՞ պետք է քաղաքացիները վճարեն 50%-ով ավելի, երբ վճարային համակարգն ու նոր կանոնները ոչ միայն չեն հեշտացրել կյանքը, այլև ավելի բարդացրել են այն։
«Ազգային ճակատ»