Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի գյուղերից մեկում։
Ըստ Aravot.am-ի տեղեկությունների՝ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 35-ամյա Ս․Մ-ն՝ տեղեկացնելով, որ ընկերների հետ իրենց տան բակում է եղել, երբ նրա հարեւանը հայհոյել է իրեն։ Ավելին, Ս․Մ-ի վրա դանակ է հանել, իսկ վերջինս խլելով դանակը՝ հարվածել հարեւանին։ Ոստիկանները պարզել են, որ ուշ երեկոյան, ժամը 23-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ Ս․Մ.-ն ու 71-ամյա Ա․ Մ.-ն վիճաբանել են, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել միմյանց հասցեին։ Հենց այդ ժամանակ էլ տարիքով ավելի երիտասարդ հարեւանը՝ 71-ամյա հարեւանի ձեռքից խլել է դանակն ու երկու անգամ հարվածել նրա գլխին։ Ա․ Մ-ն գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածք։
Իր հերթին Ա.Մ.-ն մեկ անգամ ձեռքով հարվածել է 35-ամյա Ս.Մ.-ին, որը դեմքի շրջանում ստացել է մարմնական վնասվածք: Վիճաբանությունից խուսափելու համար կենսաթոշակառու հարեւանը մտել է տուն, իսկ Ս. Մ.-ն շարունակելով՝ ձեռքին եղած դանակով ջարդել է հարեւանի տան լուսամուտի ապակիները:
Ոստիկանների ուղեկցությամբ հարեւանները տեղափոխվել են բժշկական կենտրոն, համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին։
Կարդացեք նաև