«Ազատություն». Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվի հեղինակած «Զանգեզուրի միջանցք» նախագիծը մի քանի տարվա ընթացքում դարձել է միջազգային եզրույթ և աշխարհում ընդունված արտահայտություն, ու, իհարկե, Ադրբեջանը «գործնական քայլեր է ձեռնարկում այդ միջանցքի բացման ուղղությամբ»։ Այս մասին Ադրբեջանի նախագահը խոսել է տրանսպորտի հարցերով նիստի ընթացքում:
«Իսկապես, հայկական կողմն արդեն ավելի քան չորս տարի է՝ ոչ կառուցողական դիրքորոշում է ցուցաբերում այս հարցում և փաստացի չի կատարում նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայից հետո իր պարտավորությունները։ Այնտեղ հստակ ասված է՝ պետք է տրանսպորտային կապեր լինեն Ադրբեջանի հիմնական մասի և նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև»,- ասել է Ալիևը՝ պնդելով, թե Հայաստանը պարտավորությունները կատարելու փոխարեն «ցանկանում է խեղաթյուրել միջազգային հանրության կարծիքը՝ օգտագործելով տարատեսակ արդարացումներ, ստեղծելով տարատեսակ անիրական ու անիմաստ նախագծեր, զբաղվում մանիպուլյացիաներով»։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Բաքուն Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, բայց ինչպես շեշտել է, «Հայաստանը պետք է կատարի իր պարտականությունները և անխափան անցում ապահովի Ադրբեջանից դեպի Ադրբեջան»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: