Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը հասկացել է՝ ինչպես կարելի է  կոտրել մեր ժողովրդի պայքարը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հունվար 28,2025 16:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի համոզմամբ՝ մեր խնդիրը ռազմաքաղաքական առաջնորդության վերականգնումն է:

«Ունենալ այնպիսի առաջնորդություն, որը հստակ խնդիրներ կդնի մեր ԶՈՒ առջեւ ու հետամուտ կլինի, որ այդ խնդիրները կատարվեն: Մեր բանակն այդ պոտենցիալն ունի, նույնիսկ այս վիճակով՝ այսքան լքված, այսքան հարվածներ ստացած՝ թե՛ թիկունքից, թե՛ դիմացից»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությանը, թե դեռ պետք է ցեղասպանության պատմությանն էլ վերադառնանք, պետք է հասկանանք՝ լավ, ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է տեղի ունեցել, ո՞նց է, որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ո՞նց է, որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է, պարոն Մելիք-Շահնազարյանը նկատեց. «Վատ լուրն այն է, որ Փաշինյանը հասկացել է՝ ինչպես կարելի է  կոտրել, ոչնչացնել մեր ժողովրդի պայքարը: Դա նրան, հնարավոր է, հասկացրել են նրանք, որոնք կարողացել են մեկ անգամ անել 1915-ին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031