Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի պաշտպանության նախարարի դեմ քրեական գործ է հարուցվել

Հունվար 28,2025 16:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն». Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի դեմ քրեական գործ է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով, մեղքը հաստատվելու դեպքում նրան 3-6 տարվա ազատազրկում է սպառնում: Այս մասին հայտնում է «Ազատության» ուկրաինական ծառայությունը։

Աղբյուրի համաձայն՝ քրեական գործի հիմքում նախարարի որոշումն է, որով նա մերժել է մեկ տարով երկարաձգել պաշտպանական գնումների գործակալության տնօրեն Մարինա Բեզրուկովայի պայմանագիրը՝ նրան մեղադրելով բանակի մատակարարումների հետ կապված խնդիրների համար։

Ումերովը նաև աշխատանքից ազատել է վերահսկող խորհրդի երկու անդամների, ովքեր կողմ են քվեարկել պայմանագրի երկարաձգմանը։

Պաշտպանական գնումների գործակալություններում վերահսկիչ խորհուրդների ստեղծումը ՆԱՏՕ-ի հանձնարարականն է, որի նպատակը կառույցները արտաքին ճնշումներից զերծ պահելն է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031