«Ազատություն». Երեկ մեկնարկած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը շարունակվում է առանց ադրբեջանական պատվիրակության մասնակցության։ «Ազատության» ադրբեջանական ծառայության չի հաջողվել պաշտոնական պարզաբանում ստանալ Ադրբեջանի Միլլի մեջլիսից։ «Թուրան» գործակալության աղբյուրները նշել են, որ Ադրբեջանը ԵԽԽՎ-ից հրավեր չի ստացել, այդպիսով՝ կառույցը չի քննարկի ադրբեջանցի պատգամավորների հնարավոր վերադարձի հարցը:
Գերմանիայի խորհրդարանի պատվիրակ Ֆրանկ Շվաբեն, որը ԵԽԽՎ-ից ադրբեջանցի պատգամավորներին վտարելու նախաձեռնության համահեղինակներից է, X-ում հրապարակած գրառմամբ պնդել է․ «Ադրբեջանն ընդունում է, որ չի կարող պատվիրակություն ունենալ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում՝ Եվրոպայի խորհրդի արժեքների և կանոնների հիմնարար անտեսման պատճառով, և պատվիրակություն չի ուղարկում Ստրասբուրգ՝ հավատարմագրման համար»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: