Ուղիղ 33 տարի առաջ՝ 1992 թ.-ի հունվարի 28-ին, հիմնադրվեց Անկախ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը, որն էլ դարձավ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ հիմնադրման օրը։
Այդ օրվանից ՀՀ Գերագույն խորհրդի ենթակայության տակ մտած կամավորական ջոկատները միավորվեցին մի տանիքի տակ և դարձան հայկական կանոնավոր բանակի առաջին զորագնդերը։
Հիմնադրման օրվանից Հայոց բանակը, շարունակելով իրեն նախորդած կամավորականների հաղթական ուղին, 1994 թ.-ի մայիսի 8-ին հաղթական վերջակետ դրեց իրենից բազմակի անգամ զինուժով ու տեխնիկայով գերազանցող թշնամու հետ պատերազմում՝ իրավունքի ուժով ազատագրելով մեր հայրենիքի մասը կազմող տարածքները:
Այնուամենայնիվ, կյանքը ցույց տվեց բոլորիս, որ առանց ազգային իշխանության և ինքնիշխան պետության ապարդյուն և անարդյունավետ են մեր բանակի ամենանվիրական ջանքերն ու զոհողությունները։ 1994թ.-ին հաջորդած տարիներին Հայաստանը քայլ առ քայլ իր ինքնիշխանությունը հանձնեց հարյուրամյակների ընթացքում հայերի նկատմամբ ակնհայտ թշնամական քաղաքականություն վարած Ռուսաստանին։ Այս գործընթացն իր գագաթնակետին հասավ ազգային դավաճան և կոլաբորանտ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին։
Բնականաբար, բանակը չէր կարող զերծ մնալ արտաքին քայքայիչ այս ազդեցությունից։ Այս պայմաններում է, որ մեր թշնամիները համարձակվել են պատերազմ սանձազերծել հայ ժողովրդի դեմ, քանի որ ձեռքի տակ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ գործուն լծակներ են ունեցել։
Կարդացեք նաև
Վերահաստատում ենք, որ հայ զինվորը չի պարտվել։
Վերահաստատում ենք, որ արտաքին քայքայիչ ազդեցություններից զերծ Հայկական բանակի շնորհիվ է, որ ունենալու ենք անկախ, միացյալ ու ինքնիշխան Հայաստան։
Այսօր Հայոց բանակը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, որոնցից կարևորագույնը ազգ-բանակ դառնալու գոյութենական անհրաժեշտությունն է, որի հաջողությունը կախված է ողջ հայ ժողովրդի անմիջական աջակցությանից, բանակի նկատմամբ գուրգուրանքից:
Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր բանակը, և մեր բանակը կպաշտպանի մեզ։
Շնորհավոր տոնդ, Հայկական բանակ։
Ազգային ժողովրդավարական բևեռ