«Հանցագործ Նիկոլը, իրեն շրջապատող անհայրենիք Անդրանիկ Քոչարյանը, Երկրապահը նիկոլական սարքած Սասուն Միքայելյանը մեր սրբավայրում հարց են տալիս, ասում են՝ պիտի հասկանանք, թե որտեղ է մեր անհաջողությունը, ինչո՞ւ բանակը սխալվեց։ Այդ հարցի պատասխանը ես գիտեմ. մեր ազգի ու բանակի միակ պրոբլեմն իրենք են՝ իրենց հանցախմբով»,- այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Նա նշեց, որ իշխանություններն իրենց ատելությունն ամեն օր սփռում են բանակի ու զինվորի վրա։ «Չեն թողնում, որ բանակն իր արժանապատվությունը վերականգնի, որովհետեւ սարսափում են բանակից, որովհետեւ այդ բանակն է մեզ համար 40 հազար քկմ-ից ավելի հայրենիք պահպանել, շահել այդ հայրենիքն ու ամուր պահել։ Իրենք դրա համար են այստեղ, որ այդ ամենը քայքայեն, խարխլեն ու նույնիսկ հնարավորություն չտան վերականգնելու»,- հավելեց Աննա Մկրտչյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ