«Ես վստահ կարող եմ ասել, որ մեր բանակի 2/3-ը չի մասնակցել 44-օրյա պատերազմին։ Պատերազմի ամբողջ բեռը հիմնականում եղել է Արցախի Պաշտպանության բանակի վրա»,- այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Նա նշեց, որ սպառազինության շատ տեսակներ պատերազմի ժամանակ ոչ միայն չեն օգտագործվել, այլ նաեւ իշխանության անփույթ եւ անպատասխանատու վերաբերմունքի պատճառով հենց պատերազմի առաջին օրը խոցվել են։ Ըստ նրա՝ այս իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի պատերազմում պարտվենք։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե զենքը ժանգոտված էր, Արտակ Զաքարյանն ասաց․ «Այն, ինչ ես տեսել եմ իմ աչքով, չեմ կարող հիմա համեմատել Փաշինյանի ասածի հետ։ Փաշինյանի ասածի 99 տոկոսը սուտ է, մի տոկոսն էլ կասկածելի։ 44-օրյա պատերազմում մենք կարող էինք չպարտվել, եթե մի փոքր բարեխիղճ եւ պատասխանատու ղեկավարություն ունենար ՀՀ-ն»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Անդրադառնալով հարցին, որ Ռուսաստանը պայմանագրով նախատեսված զենքը չի մատակարարել Հայաստանին՝ Արտակ Զաքարյանն ասաց․ «Իսկ դուք հավատո՞ւմ եք, ես չեմ տեսել այդ պայմանագիրը՝ ե՞րբ են փոխանցել, ի՞նչ է պայմանագրի մեջ գրված»։ Զաքարյանն ասաց, որ իրենց պաշտոնավարման շրջանում չի եղել դեպք, երբ Ռուսաստանը պայմանավորված զենքը չի տվել։ «Մեզ 50 հազար տոննա ձրի զենք են նվիրել, ամբողջությամբ պիտանի են եղել»,- ասաց նա՝ հավելելով, որ «Իսկանդերը» եւս պիտանի է եղել։
«Այստեղ հարցեր կան, որ պետք է հետեւություներ անենք, շատ սիրուն ձեւով բոլորիս աչքի առաջ Արցախը ծալեց, դրեց ադրբեջանցիների գրպանը։ Ու շարունակում է ճամարտակել, հիմա էլ ասում է՝ պետք է հասկանանք՝ ցեղասպանությունը ինչո՞ւ է եղել»,- հավելեց Արտակ Զաքարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ