«Սա եզակի տոներից է, որը երբեք չպետք է դադարենք շնորհավորել: Այն 33 տարիները, որոնց մասին խոսում ենք, շնորհիվ մեր հաղթական բանակի է, որը երբեք չի պարտվել: Մեր բանակը չի պարտվել 2020-ին, մեր բանակը չի պարտվել 2023-ին ու երբեք չի պարտվել: Վստահ եմ, որ դուրս ենք գալու այս իրավիճակից, ու բանակը վերադարձնելու է իր նախկին փառքն ու ուժը: Քիչ է մնացել, որ այսպիսի խեղճ կամ այլ պատկերացումներով շարունակենք ապրել»,- հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ