«Ազատություն». Ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որի դեմ առաջադրված բազմահատոր գործերով դատավարություն է ընթանում, Բաքվի դատարանում պնդել է, որ իր պաշտպանության իրավունքը խախտվել է։
«Ազատության» ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ Վարդանյանը մասնավորապես հայտարարել է, որ չի կարողացել ամբողջությամբ ծանոթանալ իր դեմ հարուցված քրեական գործի նյութերին։ Աղբյուրի համաձայն՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ առանց գործի նյութերին ծանոթանալու ինքնապաշտպանության հնարավորություն չունի՝ պահանջելով ևս մեկ ամիս ժամանակ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: