Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռիժուլյա» օգտանունով տրանսգենդեր տիկտոկերը սրճարանում հայհոյանքներ է հնչեցրել, երիտասարդները ծեծի են ենթարկել նրան և վնասել սրճարանի գույքը. Shamshyan.com

Հունվար 28,2025 13:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 26-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Զաքյան փողոցի 5 հասցեի մոտ 10 անձով ինչ-որ աշխատակցի են ծեծի ենթարկել, իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ տրանսգենդեր մի կին սպառնում է մորթել մեկ այլ ազգությամբ ռուս տրանսգենդեր կնոջ։

Տեղում պարզվել է, որ Զաքյան փողոցի 1 հասցեում գտնվող «Վայբ» սրճարանում, հաճախորդ, ազգությամբ ռուս «Ռիժուլյա» օգտանունով մի քաղաքացի «Տիկ Տոկ» հարթակով դուրս գալով ուղիղ եթեր, սրճարանի ներսում հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, հեռարձակմամբ հայհոյել է նաև հայերին և այդ ամենի արդյունքում խաթարել է նշված սրճարանի բնականոն աշխատանքը, որից հետո 6-7 անհայտ երիտասարդներ մուտք են գործել սրճարան և հարվածներ են հասցրել վերջինիս, որի արդյունքում վնասվել է սրճարանի գույքը:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները նշված սրճարանից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Կիրիլ Ատաևին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031