Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները նեղված էին, անհանգիստ։ Մոտեցա ու ադրբեջաներենով անակնկալի բերեցի դիմացիս տղային. «Հանգի՛ստ եղիր, Արցախը մերն ա». Վարուժան Գեղամյան

Հունվար 28,2025 12:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Կարծեմ՝ 2015թ. դեկտեմբերն էր։

Պետերբուրգում ուսանողական մի փառատոնի ժամանակ հերթական վեճն էր եղել հայերի ու ադրբեջանցիների միջև, որը մեծ աղմուկ էր բարձրացրել քաղաքում։ Պատճառը՝ հայկական տաղավարում Արցախի սիմվոլիկայի առկայությունն ու ճիշտ քարտեզն էին, և իմ կողմից հանրային դասախոսության ընթացքում Արցախի՝ որպես Հայաստանի տարածքի մասին հիշատակելը։

Հաջորդ օրը քաղաքային իշխանությունների մոտ էինք։ Հրավիրված էին հայկական ու ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները՝ մեղավորներին պարզելու համար։ Ադրբեջանցիները մի քանի հոգով, թղթերով, հոդվածներով, գրքերով եկել էին, որ ապացուցեն, որ մենք «գողացել ու փառատոնի ժամանակ ցուցադրել ենք ադրբեջանական հողն ու մշակույթը» ու որ «Ղարաբաղն իրենցն է»։

Մենք երկու կամ երեք հոգով էինք։ Դատարկ ձեռքերով։

Իրենք հուզված, բռնկված, գոռալով, խառնելով ռուսերեն ու ադրբեջաներենը։ Մենք՝ հանգիստ, գրագետ ռուսերենով, առանց որևէ գրամ հուզվելու։

Անիմաստ բանավեճից հետո ոստիկանությունն ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները հարթեցին կոնֆլիկտը՝ կոչ անելով «Ղարաբաղի պատերազմը չբերել Պետերբուրգ»։

Ադրբեջանցիները նեղված էին, անհանգիստ։ Մոտեցա ու ադրբեջաներենով անակնկալի բերեցի դիմացիս տղային. «Հանգի՛ստ եղիր, Արցախը մերն ա»։

Դուրս գալուց լուռ էինք ու հանգիստ։

Նայեցի ընկերներիս.

«Ջոկո՞ւմ եք՝ ի՜նչ հանգիստ ու վստահ էինք։ Մեր ամեն խոսքի հետևում մի զինվոր ա։ Հայաստանի սահմաններին։ Ավել բան պետք չի»։

Կիլոմետրերի վրա էլ հանգստություն բերող Բանակի կենացը։

Նկարում՝ Հայաստանի սահմանը պահած մեր ավագները, որոնցից երկուսը գերի են թշնամու մոտ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031