Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ
«Սիրելի՛ հայրենակիցներ,
հարգելի՛ զինծառայողներ,
Շնորհավորում եմ Բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ։
Բանակը մեր անկախ պետականության հիմնասյուներից է և երկրի անվտանգության կարևոր երաշխավորը:
Կարդացեք նաև
Զինված ուժերում մարդու պաշտպանված իրավունքներն ու իրավունքի գերակայությունը ունեն բացառիկ կարևորություն և առաջնահերթություն են իմ գործունեության տեսանկյունից։
Զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունը մշտապես իմ ուշադրության կենտրոնում է։ Պարբերաբար այցեր եմ իրականացնում զորամասեր և զինվորական հաստատություններ՝ անձամբ հանդիպելով զինծառայողների հետ՝ հասկանալու և բարձրացնելու նրանց մտահոգող հարցերը:
Մեր կողմից վերհանված համակարգային խնդիրների համար մշակվում և իրավասու պետական մարմիններին ներկայացվում են համապատասխան առաջարկություններ և լուծումներ։
Շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ մեր զինծառայողներին անվտանգ ծառայություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն և բարօրություն»:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ