Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծում եմ՝ այսօր էլ, առնվազն քննարկելի է սրբադասելը մեր հայրենիքի անկախության և պաշտպանության համար նահատակվածներին. Տիգրան Աբրահամյան

Հունվար 28,2025 12:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

44-օրյա պատերազմից ու Արցախի ամբողջական օկուպացիայից հետո, յուրաքանչյուր տարի, հունվարի 28-ի խորհրդանշական օրը, շատերիս սիրտն ու հոգին տակնուվրա է անում:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ հանրային-քաղաքական դաշտում մոտեցումները տարբեր են այն հարցում, թե արդյո՞ք առհասարակ դեռ նշելու տոն կամ առիթ կա:

Ես կարծում եմ, որ հունվարի 28-ն այսօր ևս մեկ առիթ է հիշելու և հարգանքի տուրք մատուցելու բոլոր այն անձանց, որոնք մեր հայրենիքի համար ծանր օրերին ոտքի կանգնեցին, հայրենիքի պաշտպանի առաքելություն ստանձնեցին, միավորեցին իրենց ջանքերը զինված ուժեր կազմավորելու և այն կայացնելու համար:

Այն, որ մենք այսօր էլ պահպանում ենք հնարավորություն՝ քաղաքական անհրաժեշտ փոփոխությունների պարագայում, բեկում մտցնելու և մեր բանակն անհրաժեշտ զարգացման ու արդիականացման հուն վերադարձնելու համար, հիմքում ունեն այն ոգին, կամքն ու ջանքերը, որոնք դրվել են 90-ականների սկզբին:

Մեր բանակի կազմավորման ընթացքն անխոչընդոտ չի եղել և նրա կայացման ու անհրաժեշտ մարտունակության հասցնելու ընթացքն ուղեկցվել է լարված իրադարձություններով, մարտական գործողություններով, պատերազմներով և շատերն այս սրբազան ճանապարհին հերոսի մահով ընկել են:

2015 թվականին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պատմական որոշում կայացրեց` Սրբադասելու 20-րդ դարի սկզբին, հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանության զոհերին:

Կարծում եմ՝ այսօր էլ, առնվազն քննարկելի է Սրբադասել մեր հայրենիքի անկախության և պաշտպանության համար նահատակվածներին, ովքեր իրենց գիտակցված առաքելությունն իրականացրել են` վճարելով իրենց, իրենց ընտանիքների և պետության համար ամենաթանկ գինը` մարդկային կյանքով:

Խորը հարգանք ու անսահման գոհունակություն բանակի հիմնադրման և կայացման գործում ավանդ ունեցած մեր հայրենակիցներին:

Հավերժ փառք մեր անմահ նահատակներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031