Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիայի Ներկայացուցիչների պալատում Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառմանը կարևորվեց ոճրագործությունները կանխելու միջազգային ջանքերն ամրապնդելու հանձնառությունը

Հունվար 28,2025 11:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունվարի 24-ին դեսպան Տիգրան Բալայանը Բելգիայի Ներկայացուցիչների պալատում մասնակցեց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման հանդիսավոր միջոցառմանը, որը հաջորդում է 2020թ․ դեկտեմբերին Պալատի կողմից ընդունված բանաձևին, որով Բելգիայում սահմանվել է պաշտոնապես ճանաչված ցեղասպանությունների հիշատակի ազգային օր:

Միջոցառմանը ելույթ ունեցան Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պիտեր Դը Ռուվերը և 2020թ․ բանաձևի հեղինակ Միշել Դը Մաղդը, ներկա էր նաև փոխվարչապետ, արդարադատության և Հյուսիսային ծովի նախարար Փոլ Վան Թիխելտը: Բանախոսներն ընդգծեցին հիշողության, զգոնության և գլոբալ համագործակցության կարևորությունը ապագա ցեղասպանությունների կանխարգելման գործում:

Լրագրողները և ցեղասպանագետները ելույթ ունեցան «Ինչպես կոտրել բռնության ցիկլը» և «Ցեղասպանության առջև զգոն լինելու պարտականությունը. ճանաչելով նախազգուշացնող նշանները» թեմաների շուրջ։

Միջոցառումը կարևորեց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, անպատժելիության դեմ պայքարի և ապագա ոճրագործությունները կանխելու միջազգային ջանքերն ամրապնդելու շարունակական հանձնառությունը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031