«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Նիկոլ Փաշինյանի կողմից Հայոց Ցեղասպանությունը կասկածի տակ դնող հայտարարությունները հաջորդ իշխանությունները պետք է որակեն որպես պետական դավաճանություն՝ հեղինակին և այդ հայտարարությունները սատարողներին ամբողջական պատասխանատվության ենթարկելու նպատակով՝ հայ ժողովրդին միտումնավոր տառապանք պատճառելու և հայ ազգի պատմությունը խեղաթյուրելու և ուրանալու համար։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, սփյուռքի, քաղաքական և հանրային դաշտի միակ օրակարգը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի և իր թիմի ամբողջական հեռացումը և այնպիսի մեխանիզմների ստեղծումը, որ նման հակապետական և ազգուրաց իշխանություն այլևս երբևէ Հայաստանում չձևավորվի։
Հազարամյակների բովով անցած հայ ժողովուրդը չի հասել մեր օրեր, որ այսպիսի անփառունակ վախճան ունենա իր ազգի վատագույնների ձեռամբ։
Կարդացեք նաև
Սրան վերջ տրվելու է այլևս երբե՛ք չկրկնվելու հանձնառությամբ։