Հունվարի 20-ին մեկնարկեց ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանը, որի հանդիսավոր բացումն ուղեկցվեց ՀՀ օրհներգի կենդանի կատարմամբ։ Հիշենք, որ մինչ այս Կառավարությունում քննարկվում էր ՀՀ օրհներգի փոփոխման նախագիծը, սակայն ԱԺ-ն, այդ նախագիծը դեռ չընդունած և չհաստատած, նստաշրջանի բացմանը հնչեցրեց ՀՀ օրհներգը` նախագծով նախատեսված փոփոխվող տողերով։ Այդ օրենքի փոփոխությամբ առաջարկվում էր օրհներգի տեքստը վերադասավորել այնպես, որ ավարտվի «թող միշտ պանծա Հայաստան» տողով:
Հենց այսպես ավարտվեց ՀՀ օրհներգը ԱԺ 9-րդ նստաշրջանի բացման արարողության մեկնարկին։
Օրեր անց՝ հունվարի 22-ին, Ազգային ժողովում ՀՀ օրհներգի մասին օրենքում փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվեցին 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։
Սխալը նկատելուն պես՝ «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմել էր ԱԺ հետևյալ հարցով. «Ինչո՞ւ է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի աշխատանքի մեկնարկին հնչում ՀՀ օրհներգի այն տարբերակը, որը Ազգային ժողովի կողմից դեռևս չի հաստատվել»։
Կարդացեք նաև
Ազգային ժողովից ստացանք պատասխան, որ հետևյալ հարցը, ըստ իրավաբանների, հարցում չի հանդիսանում։ Պատասխանում նշել էին. «Հայտնում ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի իմաստով այն հարցում չի հանդիսանում»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։