Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ սահմանափակումներով ես մոտենում տղայիդ շիրիմին, դա է ցավը, իշխանությունը պետք է խելքը գլուխը հավաքի»․Արտակ Հովհաննիսյան

Հունվար 28,2025 10:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ այսօր Եռաբլուր զինվորական պանթեոն էին այցելել Նիկոլ Փաշինյանն ու նրան ուղեկցող պաշտոնյաները։ Փաշինյանը Եռաբլուր էր այցելել անվտանգության մեծաթիվ աշխատակիցներով, նրա այցելության պահին սահմանափակվել է ինչպես լրագրողների, այնպես էլ զոհված զինծառայողների ծնողների տեղաշարժը։

Մանրամասները՝ տեսանյութում

44-օրյա պատերազմում զոհված հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում դժգոհել է, որ իր տեղաշարժը եւս սահմանափակվել է։ «Երբ սահմանափակումներով ես մոտենում տղայիդ շիրիմին, դա է ցավը։ Ուրիշ բան չունեմ ասելու, այս ժողովուրդը պետք է խելքը հավաքի գլուխը, նույնն էլ տվյալ օրվա իշխանությունը։ Ի՞նչ է նշանակում սահմանափակումներով մոտենալ զավակիդ շիրիմին, ես ցանկանում եմ, որ իրենք էլ սահմանափակումներով մոտենան իրենց զավակների շիրիմներին։ Երբեւիցե ես նման արտահայտություն ինձ թույլ չեմ տվել անել, բայց այսօր անելու եմ»,- ասաց Արտակ Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ ինքը հինգ տարի փորձել է ավելի զուսպ լինել, որպեսզի իրավիճակը չթեժացնի։ «Բայց իրենք են փորձում իրավիճակը թեժացնել, այստեղ շատ ծնողներ կան, ես իմ աչքով եմ տեսել, նաեւ այսօր, որ սահմանափակումներ կային։ Ոչ մեկը չի կարող մեզ սահմանափակել, այնպես չանեն, որ մենք լիքը բաներ սկսենք սահմանափակել։ Ես վախեցնելու լեզվով չեմ խոսում, խոսում եմ իրենց լեզվով»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031