Լրահոս
Օրվա լրահոսը

Նահապետ Գևորգյանի որդու գործողությունների մասով քրեական գործ հարուցվեց․ հիմա ՔԿ-ն պետք է որոշի՝ պատասխանատվության կկանչի բանդիտներին, թե ոչ. «Ժողովուրդ»

Հունվար 28,2025 10:31

ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդու գործողությունների մասով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվեց Քրեական գործ։ Եվ հիմա Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի ղեկավարած կառույցը պետք է որոշի՝ պատասխանատվության կկանչի բանդիտներին, թե ոչ։

Հունվարի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթը հարց էր բարձրացրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ արդյոք նա վախենում է «բանդիտներից»։

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողն ասել էր. ««Ես չեմ կարող թույլ տալ, որ որեւէ մեկն ինձ ասի՝ թույլ, ուրեմն թույլ են ուժային կառույցները…» այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը ուժային մի շարք կառույցների ղեկավարների, այդ թվում եւ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին ՍՄՍ գրեց, որ հեռանան պաշտոնից: Նշանակվեցիք դուք, որպեսզի, բնականաբար, ուժեղացնեք կառույցը: Բայց դուք մի քանի շոուներով եք աչքի ընկել. ինչ-որ մարդկանց «շարասյուներ» կանգնեցնել, պառկեցնել ասֆալտին, թափ տալ շորերն ու տուն ուղարկել:

Իմ հարցը կոնկրետ է, տիկի՛ն նախարար. նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին ակնհայտորեն գազագողությամբ է զբաղվում, հարկային ծառայությունն անկարող է վերահսկել, տեսուչները չեն կարողանում մոտենալ՝ գազի հաշվիչների տվյալները վերցնելու: Կարճ ասած՝ բանդա է գործում պետության ներսում: Ու սա «Ժողովուրդ» օրաթերթը չի ասում. լրատվամիջոցները ամիսներ շարունակ աղաղակում են:

Տեղյակ չե՞ք: Օրերս նույն նահապետ Գեւորգյանի որդուն ցուցադրաբար ձերբակալեցիք ու շատ արագ բաց թողեցիք: ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՔ՝ ՄԱՄՈՒԼԻ ԱՍԱԾ «ԲԱՆԴԻՏՆԵՐԻ» դեմ պայքարեք. ինչ ուզում՝ անում են, թե՞ պետությանը ձեռնտու են գազագողության այդ մասշտաբները»:

Եվ ահա մեր այս բարձրաձայնումից հետո ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը որոշել է գործին ընթացք տալ։ ՆԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էին. «ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳ վարչության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տեղեկությունով՝ խուլիգանության փաստով կազմվել են փաստաթղթեր եւ ուղարկվել Վաղարշապատի քննչական բաժին»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031