Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով
Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնայք սպաներ եւ, իհարկե, մեր շատ սիրելի զինծառայողներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության բանակի 33-րդ տարեդարձի առթիվ:
ՀՀ զինված ուժերի ստեղծումից ի վեր մեր բանակը բախվել է տարբեր մարտահրավերների եւ այժմ էլ անցնում է կայացման ու բարեփոխումների ճանապարհով: Ճիշտ է, դա այդքան էլ հեշտ չէ, բայց մեր իշխանությունն արել ու անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ունենա ժամանակակից, ուժեղ եւ մարտունակ բանակ, որը կդառնա մեր պետության անկախության, անվտանգության եւ ինքնիշխանության երաշխավորն ու պաշտպանը:
Կարդացեք նաև
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում այս պահին մեր սահմաններին կանգնած բոլոր զինծառայողներին, որոնց շնորհիվ մենք կարողանում ենք հանգիստ ապրել ու արարել մեր երկրում: Ցանկանում եմ նրանց բարի ծառայություն՝ խաղաղ երկնքի տակ:
Խոնարհումս մեր բանակի բոլոր անմահացած քաջերի հիշատակին, որոնց շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը կանգուն է:
Փա՛ռք Հայոց բանակին: