Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ իմաստ ունի «ազգային» բառի, Արեւմտյան Հայաստանի, մեր պատմության դեմ ուղղված պայքարը. «Հրապարակ»

Հունվար 28,2025 10:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդ արդեն անհարմար է զգում այս իշխանությունների ոչ կոմպետենտությունից ու ապաշնորհությունից խոսելիս, որովհետեւ միշտ հայտնվում են մարդիկ, որ ասում են` մի մեղմացրեք սրանց հանցանքները, այն ամենը, ինչ կատարվում է` մի վերագրեք իրենց անփորձությանը, անգրագիտությանն ու անմեղսունակությանը, դրանք միտումնավոր արվող դավաճանական քայլեր են, մի հրեշավոր ծրագրի բաղկացուցիչներ, որը հետեւողականորեն իրականացվում է երկրի ղեկավարի աթոռին հայտնված անձի կողմից: Եւ հարյուրավոր օրինակներ են բերում ու հիմնավորում, որ այդ ամենը չէր կարող լինել դեպքերի պատահական համընկնում, անտեղյակության ու ոչ պրոֆեսիոնալիզմի հետեւանք:

Ասենք, պատերազմն ու արտաքին քաղաքականությունն իրենց համար բարդ է եւ պրոֆեսիոնալ կադրեր էլ չեն թողել, որոնք արդյունավետորեն կաշխատեին այդ ոլորտներում, բայց ի՞նչ իմաստ ունի «ազգային» բառի, Արեւմտյան Հայաստանի, մեր պատմության դեմ ուղղված պայքարը: Ինչո՞ւ են, օրինակ, պետական հիմնի մի տունը մյուսով փոխում` իմա՞ստը: Կամ` ցեղասպանության թեման շրջանառելն ի՞նչ իմաստ ունի 2025 թվականին, երբ նախկինում այդ թեմայով Փաշինյանը ելույթներ է ունեցել եւ միանգամայն հակառակ թեզեր է բարձրաձայնել:
Այդ քայլերից, հայտարարություններից յուրաքանչյուրին կարելի է տարբեր բացատրություններ տալ, բայց երբ այդ ամենը դնում ես կողք կողքի դժվար է չնկատել այն հետեւողականությունը, որով սեփական իշխանության կողմից խոցվում է հայի միտքն ու հոգին: Այն համառությունը, որով փորձում են հուսալքության մղել, թերաժեքություն ներշնչել, խարխլել այն բոլոր հիմքերը, որի վրա կանգնած է հայ ազգն ու իր գենը:

Իհարկե, սա չի նշանակում, որ ապաշնորհությունն ու ոչ պրոֆեսիոնալիզմը, փնթիությունն ու ամբարտավանությունն առկա չեն:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031