Լրահոս
Ինչ է ուզում Ալիեւը
Օրվա լրահոսը

Ռիչարդ Հովհաննիսյանը և իր սերնդակիցները կյանք տվեցին, որ ամեն մեկս՝ հայ, թե օտար, իմանա Ճշմարտությունը՝ իր բոլոր երեսներով ու երանգներով. Րաֆֆի Հովհաննիսյան

Հունվար 28,2025 09:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռիչարդ Հովհաննիսյանը և իր սերնդակիցները կյանք տվեցին, որ ամեն մեկս՝ հայ, թե օտար, իմանա Ճշմարտությունը՝ իր բոլոր երեսներով ու երանգներով։

Նրանք հնարավորություն բացեցին, որ պաշտոնական Անկարան և թուրք ժողովուրդն առերեսվեն պատմության հետ և, ի վերջո, դուրս գան Հայոց ցեղասպանության ու Մեծ հայրենազրկման ուրացման մեղսակից խարանից։

Եվ որ ոչ մի հայ՝ պաշտոնյա, թե քաղաքացի, չարամիտ դիտավորությամբ կամ մարտնչող տգիտությամբ չմտնի դրա տակ։

Բայց, ավաղ, եղավ և կլինի։

Իհարկե, այլևս չզարմանալով, պետք է բարձրաձայնել, վերլուծել, ահազանգել մեր պատմական ամբողջականության ժխտման, Հայրենիքի հանձնման, տղաների նահատակման, բանակի նսեմացման և ռազմագերի ու պատանդ հայրենակիցների հայտնի գոյավիճակի համար շատ մեղմ ասած՝ դավաճանության մասին։

Սակայն առ ոչինչը չէ, որ իր բանուգործով պիտի պայմանավորի մեր օրակարգը, մտավոր ու զգացմունքային հակազդեցությունը, պատասխաններ տալու հրամայականը։

Դա մեր հավաքական իրավասությունն է, իսկ բուն պատասխանը մեկն է։

Այս օրն ընդմի՛շտ շնորհավոր։

Րաֆֆի Կ․ Հովհաննիսյան

28 հունվարի 2025

Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031