Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրերին հանրապետությանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ. այս պատկերը կպահպանվի մինչև հունվար ամսվա վերջ

Հունվար 27,2025 23:45

2025 թվականի հունվարի 24-ի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը Արագածոտնի բարձր լեռնային հատվածներում կազմել է 52սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում՝ 18-29սմ, Սյունիքի լեռնային հատվածներում՝ 45-53սմ, Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ 30-35սմ, Շիրակում՝ 10-19սմ, Գեղարքունիքի առանձին հատվածներում մինչև 4-6սմ, Կոտայքի լեռնային շրջաններում՝ 14-25սմ։ Հանրապետության մնացած շրջաններում՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի և Կոտայքի նախալեռնային շրջաններում ձյան ծածկը բացակայել է։

-Ձյան ծածկի բարձրությունը 2024 թվականի հունվարի 24-ին Արագածոտնի բարձր լեռնային հատվածներում կազմել է 111սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում՝ 27-84սմ, Կոտայքի լեռներում՝ 40-50սմ, Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ 85-95սմ, Շիրակում՝ 11-33սմ, Գեղարքունիքում՝ 20-50սմ, Տավուշում՝ 20-26սմ, Լոռիում՝ 20-45սմ, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Արարատի հովտային շրջաններում, Արմավիրում, Երևանում՝ 4-10սմ, Արարատի նախալեռնային շրջաններում՝ 20-40սմ, Սյունիքում՝ 13-16սմ։

-2024 թվականի հունվարի 24-ի դրությամբ և նրան հաջորդող բոլոր օրերին ողջ հանրապետությունում առկա է եղել կայուն ձնածածկույթ։ Մինչդեռ 2025 թվականին հանրապետության միայն առանձին լեռնային և բարձր լեռնային շրջաններում է առկա կայուն ձնածածկույթ (60-80 սմ-ով ցածր, նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ) ինչը պայմանավորված է դեկտեմբեր-հունվար ամիսներին տեղումների սակավությամբ։ Նշենք նաև, որ 2025 թվականի հունվարին ամսական տեղումների քանակը կազմում է նորմայի ընդամենը 15-20%-ը, առանձին շրջաններում՝ մինչև 5-10%, իսկ ամսական միջին ջերմաստիճանը բարձր է նորմայից 1-2 աստիճանով:

-Հաշվի առնելով, որ առաջիկա 5 օրերին հանրապետությանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, ապա այս պատկերը կպահպանվի մինչև հունվար ամսվա վերջ։

 

 

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031