Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդգծվել է հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման  ուղղությամբ իրականացվող ծրագրերի կարևորությունը

Հունվար 27,2025 23:25

Հունվարի 27-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնայի հետ։

Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը բարձր է գնահատել  Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի և Հայաստանի միջև հաստատված արդյունավետ գործընկերությունը, ինչպես նաև՝ Շառլ Պերսոնայի անձնական հանձնառությունն այդ գործընկերության հետագա ընդլայնման և խորացման հարցում։

Երկուստեք ընդգծվել է հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման  ուղղությամբ իրականացվող ծրագրերի կարևորությունը և դրանց շարունակականության անհրաժեշտությունը։

Անդրադարձ է եղել արդեն իսկ իրականացված աշխատանքներին և հետագա համագործակցության հնարավոր ուղղություններին։

 

ՀՀ դեսպանություն Ֆրանսիայում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031