Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական մամուլը կեղծ ու անհեթեթ տեղեկություն էր տարածել Վարդանյանի մասին, հիմա ժխտում են. Տաթեւիկ Հայրապետյան

Հունվար 27,2025 22:22

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

Ադրբեջանական մամուլը այսօր կեղծ ու անհեթեթ տեղեկություն էր տարածել Վարդանյանի մասին, որն աբսուրդի ժանրից էր, հիմա դրել ժխտում են, քանի որ գիտեն, որ խայտառակ են եղել, բայց մոռացել են մի կարևոր «նյուանս»՝ իրենք, ոչ թե սխալվել են, այլ կարծել են, որ իրենց հիմարությունը ոչ մի արձագանք չի գտնի։

Իրենց մամուլը տեղեկություն դնում է միայն, երբ «վերևներից» հաստատում են, այնպես որ սխալմունք չկար, ուղղակի սեփական աբսուրդ ինֆորմացիան որոշեցին ժխտել․․․

Շատ ուշագրավ է այս թեման, որովհետև իրենց իսկ տարածած անհեթեթությունը ժխտելով՝ ադրբեջանական կողմը նոր անհեթեթություն է հորինում։ Ռուբեն Վարդանյանի հետ կապված այս կեղծ նյութը տարածել են Վարդանյանի շինծու «դատավարության» ավարտից մոտ մեկ ժամ անց՝ մոտավորապես 14:00-ի կողմերը։

Իսկ Արայիկ Հարությունյանի ու մյուսների շինծու «դատավարությունը» սկսել է դրանից երկու ժամ անց՝ 16:00-ին։ Հիմա ասում են դա շփոթմունք է եղել, այսինքն՝ երկու ժամ առաջ շփոթված անհեթեթ ինֆորմացիա են տարածել մի բանի մասին, որը տեղի էր ունենալու երկու ժամ հետո: Ինչպիսի՜ շփոթմունք․․․

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031