Լրահոս
Օրվա լրահոսը

Չի կարող հայերի նկատմամբ արդար դատավարություն լինել մի պետությունում, որտեղ արդարադատություն չկա անգամ սեփական քաղաքացիների համար. Արմեն Գևորգյան

Հունվար 27,2025 19:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բաքվում մեկնարկած ցուցադրական «դատավարությունները» ոչ միայն ողբերգություն  են հայ ժողովրդի համար, այլև՝ նվաստացում Եվրոպայի խորհրդի համար, որի անդամն անտեսում է կազմակերպության հիմնական արժեքները և անպատիժ մնում ։ Այս մասին հայտարարել  է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը`  հարց  ուղղելով ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Քսավիե Բետելին։

«Պարոն նախարար, երկու շաբաթ առաջ Բաքվում սկսվել է Լեռնային Ղարաբաղի հայազգի ղեկավարության ցուցադրական «դատավարությունը»։

Սա ոչ միայն միջազգային իրավունքի անտեսում է, արնահոսող ողբերգություն հայ ժողովրդի համար, այլև՝ նվաստացում Եվրոպայի խորհրդի համար, որի անդամն անտեսում է կազմակերպության հիմնական արժեքները և անպատիժ մնում։

Բաքվի ռեժիմը սեփական ժողովրդին մեկուսացնում է քաղաքակրթությունից՝ կառուցելով ազգային ծայրահեղականության վրա արմատացած միջնադարյան բռնապետական ռեժիմ։ Չի կարող հայերի նկատմամբ արդար դատավարություն լինել մի պետությունում, որտեղ արդարադատություն չկա անգամ սեփական քաղաքացիների համար։ Ինչպե՞ս կարող է Նախարարների կոմիտեն կանգնեցնել այս խայտառակ գործընթացը»,֊  նշել է Արմեն Գևորգյանը։

Ի պատասխան խուսափողական պատասխան է հնչել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031