Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
ՀՀ զինված ուժերի կազմավորման տոնին ընդառաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է մի խումբ ժամկետային զինծառայողների: Խորհրդարանի նախագահի հետ նրանք շրջել են Ազգային ժողովի շենքում, եղել նիստերի դահլիճում, Ալեն Սիմոնյանի աշխատասենյակում, ծանոթացել խորհրդարանի ղեկավարի աշխատանքային պայմաններին:
Ալեն Սիմոնյանը զինծառայողներին շնորհավորել է ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ, ցանկացել բարի ծառայություն` խաղաղ երկնքի տակ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: