Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ դրվագը ևս մեկ անգամ հաստատում է դատավարության անհեթեթությունը. Սիրանուշ Սահակյան. News.am

Հունվար 27,2025 17:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

news.am. Այսօր Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի գործը, որն առանձնացված է Արցախի մյուս գործիչների գործից: Առավոտյան սկսված նիստից ադրբեջանական լրատվամիջոցներն առաջին տեղեկությունները հաղորդեցին միայն քիչ առաջ: Թեև նիստը համարվում է բաց, բայց ըստ տարբեր աղբյուրների, նիստին ներկա են գտնվում միայն պետական լրատվամիջոցների լրագրողները, որոնք հետո կադրերը փոխանցում են նաև մյուսներին:

Վարդանյանի գործից ստացված տեղեկությունն այս պահին բավականին սուղ է: Հաղորդվում է, որ գործով «տուժող» ոմն Ահմեդով ցուցմունք է տվել 1988թ. Խոջալուի դեպքերի մասին: NEWS.am-ը ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանից հետաքրքրվեց, արդյո՞ք նա որևէ տրամաբանական կապ տեսնում է այստեղ.

«Արդեն նշել եմ, որ այս շինծու դատավարություններն աչքի են ընկնում նաև բազմաթիվ անհեթեթություններով, մտացածին պատմություններով ու հորինված ցուցմունքներով:

Այս դրվագը ևս մեկ անգամ ապացուցում է, որ առաջադրված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն: Դեռ մի կողմ թողնելով Խոջալուի դեպքերի մասին ադրբեջանական նարատիվները, որոնք հերքվում են հենց Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի վկայություններով, ակնհայտ է, որ մեկուկես տարի տևած նախաքննության ընթացքում մեղադրողները նույնիսկ «նեղություն չեն կրել» մեղադրանքները գոնե «համապատասխանեցնել» քաղբանտարկյալների կենսագրությունների հետ: Օրինակ, Ռուբեն Վարդանյանի կենսագրությունից պարզ է դառնում, որ նա այդ տարիներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանում, որն ավարտել է 1992 թվականին», – նշեց Սիրանուշ Սահակյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031