Լրահոս
Օրվա լրահոսը

Վերակառուցված «Արյան բանկ»-ը հնարավորություն է տալիս ընդունել ավելի մեծ քանակով դոնորների. Փաշինյանը ներկա է գտնվել կենտրոնի բացման արարողությանը

Հունվար 27,2025 17:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի վերակառուցված «Արյան բանկ» կենտրոնի բացման արարողությանը: Վարչապետն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին, մատուցվող ծառայությունների կազմակերպմանը, զարգացման ծրագրերին:

Կենտրոնը Հայաստանում եզակի մասնագիտացված բժշկական հաստատություն է։ Այն իր մեջ է ներառում ՀՀ-ի գլխավոր արյան բանկը, ինչը ռեֆերենս դեր է կատարում արյան այլ բանկերի համար։

Նշվել է, որ «Արյան բանկ»-ի վերակառուցումը, ընդլայնումը և վերազինումը նպատակ ունի բարելավելու հանրապետությունում բնակվող և արյան փոխներարկման կարիք ունեցող անձանց անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման պայմանները։ Այն հնարավորություն է տալիս ընդունել ավելի մեծ քանակով դոնորների։ Նշվել է նաև, որ 2023 թ. կենտրոնին միացել են մարզային արյան կայանները և ստեղծվել է միասնական արյան ծառայություն, որի նպատակն է ստեղծել ընդհանուր արյան բաղադրամասերի որակ և հեշտացնել արյան բաղադրամասերի շարժը կայանների միջև։

Ըստ պատասխանատուների՝ այժմ արյան դոնորների շարժը կառավարվում է էլեկտրոնային «Արմեդ» համակարգի միջոցով: Արյան բաղադրամասերի շարժի կառավարման և հսկման համակարգի ներդրումը նախատեսված է այս տարվա ընթացքում: Նախատեսվում է նաև արյան բաղադրամասերի ռեզերվների ստեղծում բոլոր այն բուժհաստատություններում, որտեղ իրականացվում են արյան փոխներարկումներ։ Այս նախաձեռնության արդյունքում հիվանդների հարազատները կազատվեն արյան տեղափոխման հետ կապված անհանգստություններից, ինչն էապես կբարելավի գործընթացի կազմակերպվածությունն ու օպերատիվությունը։

«Արյան բանկ» կենտրոնը ստեղծվել է ՀՀ Կառավարության և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի համագործակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031