Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում վեհաժողովի նախագահ վերընտրվեց գործող նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը։
Իր ելույթում նա չանդրադարձավ Հայաստանին կամ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերին։ Ընդգծեց՝ ԵԽԽՎ-ի առաջնահերթություններից է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ տարվող պատերազմը։
Նաև շեշտեց՝ Բելառուսը ևս Վեհաժողովի ուշադրության կենտրոնում է ու հայտարարեց․ «Նկատի ունեմ նաև այսպես կոչված ընտրությունները, որոնք երեկ տեղի ունեցան Բելառուսում, երբ պարոն Լուկաշենկոն իրեն վերահաստատեց՝ որպես երկրի ղեկավար։ Այս հարցին մենք կանդրադառնանք ավելի ուշ այս շաբաթ, երբ հրատապ ընթացակարգով Վեհաժողովը կքննարկի Բելառուսում ընտրությունների հարցը։ Ինչ-որ առումով սա նաև խորհրդանշական է, քանի որ այս ընտրությունների հետ համընկնում է այն, որ առաջին անգամ բելառուսական ընդդիմությունը հնարավորություն ունի մասնացելու վեհաժողովի աշխատանքներին։ Սա ազդանշան է Բելառուսի ժողովրդին, որ Եվրոպան նրանց չի մոռացել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ