«Հիտլերը Լեհաստան ներխուժելու նախօրեին, ելույթ ունենալով գերմանական հրամանատարության առջեւ, նշում էր այն անմարդկային միջոցները, որոնք պատրաստվում էին ձեռնարկել։ Հենց այդ ժամանակ նա հղում էր անում 1915 թ. Հայերի ցեղասպանությանը՝ Օսմանյան կայսրության կողմից, եւ հարցնում. «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը…»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության թեմայով պնդումներին, որոնք ոչ միայն զայրույթի տեղիք են տվել, այլեւ կոշտ արձագանքների արժանացել:
Հիշեցնենք, որ Ցեղասպանության, այսպես կոչված, հիմքերի մասին խոսելիս՝ Փաշինյանը մասնավորապես ասել էր. «Դեռ պետք է հասկականք, թե ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է տեղի ունեցել, ինչպես եւ ո՞ւմ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ո՞նց է, որ 1959 թվին հայոց ցեղասպանության օրակարգ է հայտնվել։ Ո՞նց է եղել դա, մենք պե՞տք է հասկականք։ Էս թեմաների հետ պե՞տք է հարաբերվենք։ Մենք մեր ինքնությունը կառավարո՞ւմ ենք, թե՞ մեր ինքնությունը չենք կառավարում»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ