«Նույն Նիկոլ Փաշինյանն իրականում կերպարանափոխվել է, այն ինչի համար պայքար էր տանում, այս միջոցներով հասավ իշխանության ու սկսեց այդ նույն ժողովրդին խաբել, հարկային բեռն ավելացնել, բայց իր պայքարը հարկային բեռի դեմ էր: Նստում են աթոռին այս մարդիկ, սկսում են ժողովրդի կյանքը թանկացնել, իրենց կյանքը լավացնել»,- այսօր կառավարության շենքի դիմաց տնտեսվարողների բողոքի ցույցի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Արշակ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ հարկային թանկացումներից բողոքող տնտեսվարողներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի մոտ, նրանք հրաժարվեցին գրավոր նամակով փոխանցել իրենց դժգոհությունները կամ բարձրանալ կառավարության շենք՝ պաշտոնյաների հետ հանդիպման: Քանի որ դժգոհ էին մնացել անցած շաբաթ կառավարությունում տեղի ունեցած հանդիպումից: Ցուցարարներն ասում էին, որ իրենց բողոքը լսելու ու հարցերին պատասխանելու էին եկել ոչ կոմպետենտ մարդիկ, որոնք նույնիսկ Հարկային օրենսգրքին ծանոթ չէին:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ