ՊԵԿ նախագահը ՀՀ Հարկային օրենսգրքով լիազորված է սահմանել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրի լրացման կարգը և դրանում լրացման տվյալները
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, անդրադառնալով քաղաքացիների հարցադրումներին, տեղեկացնում է, որ ՀՀ Հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածով ՊԵԿ նախագահին վերապահված է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրի լրացման կարգը և դրանում լրացման տվյալները սահմանելու լիազորություն։
Այս իրավասության շրջանակում ՊԵԿ նախագահի 300-Ն հրամանով սահմանված է հայտարարագրի լրացման կարգը, որը փոփոխվել է ՊԵԿ նախագահի 60-Ն հրամանով։
Փոփոխություններն առնչվումն են նաև պարտադիր լրացման ենթակա միանվագ ստացված 300,000 դրամ և ավելի արժեքով գույքի կամ դրամական միջոցների մասին տվյալների ներառմանը:
Կարդացեք նաև
ՊԵԿ նախագահի 20․01․2025թ․ թիվ 60 հրամանը մտել է ուժի մեջ։
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին