Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում վիճարկվեցին վրացական պատվիրակության լիազորությունները, որոշումը՝ 24 ժամից

Հունվար 27,2025 15:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում վիճարկվեցին ԵԽԽՎ-ում վրացական պատվիրակության լիազորությունները։

ԵԽԽՎ ԵԺԿ խմբի փոխնախագահ Բորիանա Աբերգը, այս առաջարկությունը ԵԺԿ խմբի կողմից ներկայացնելով վեհաժողովին, հայտարարեց․ «Վրացական խորհրդարանը միակուսակցական խորհրդարան է։ Իվանիշվիլիի ռեժիմը վերացնում է ժողովրդավարական կարգը Վրաստանում»։

Նշենք, որ ԵԺԿ քաղաքական խմբի կողմից ներկայացված այս առաջարկությունը ԵԽԽՎ-ի կողմից ընդունվելու համար անհրաժեշտ էր առնվազն հինգ ազգային պատվիրակություններից 30 անդամի աջակցությունը։ Քվեարկությունից հետո գրանցվեցին անհրաժեշտ թվով աջակցող ձայներ։ Ուստի այս առաջարկն ուղարկվեց Մոնիտորինգի և ԵԽԽՎ ընթացակարգերի, անձեռնմխելիության եւ ինստիտուցիոնալ հարցերի  հանձնաժոովներին՝ կարծիքի համար։ 24 ժամվա ընթացքում այս հարցով նշված հանձնաժողովները զեկույց կներկայացնեն։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031