Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսանկարը ինտերնետում հենց այնպես դրված չի, որ դու վերցնես՝ լրատվական կայքում օգտագործես. «Ֆոտոլուրը» դատարանում հաղթել է «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ին՝ 1in.am-ին 

Հունվար 27,2025 15:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Դատական հայցը վերաբերում էր «Ֆոտոլուրի»  հեղինակային լուսանկարների անօրինական օգտագործմանը: «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի 1in.am լրատվականը անսահմանափակ քանակի լուսանկարներ էր օգտագործել՝ որոշ դեպքերում «Ֆոտոլուրի»  լոգոն ջնջելով, որոշ դեպքերում՝ թողնելով: Բոլոր մեր նախազգուշացումները՝ գրավոր, բանավոր, ոչ մի արդյունք չէին տալիս, դրա համար որոշեցինք դիմել դատարան: Ինձ բավականին օգնեց փաստաբան Անի Դավթյանը: Դատարանում լսվեց մեր բողոքը եւ մեր հայցը բավարարվեց»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «Ֆոտոլուրի» տնօրեն Մելիք Բաղդասարյանը՝ կատարվածը նախադեպային որակելով:

«Ոչ միայն իմ, այլեւ ընդհանրապես բոլորի լուսանկարները հիմնականում անօրինական են օգտագործում: Մեր մասին նշեմ, որ բավականին շատ կայքեր կան, որոնք անօրինական օգտագործում են, եւ բոլոր բանավոր զգուշացումները ոչ մի բանի տեղ չեն անցնում: Լավագույն դեպքում՝ այդ օրվա նկարը հանում են, հետո էլի նույն ձեւով շարունակում իրենց աշխատանքը: Անձամբ ես բավականին հետեւողական հետեւելու եմ, ինչքան էլ որ դժվար լինի: Ցավոք, Հայաստանում լուսանկարների օգտագործման կուլտուրան բավականին ցածր է, չեն ընդունում, որ լուսանկարն արժեք ունի, այն մարդիկ են ստեղծում, դրանք հեղինակային  իրավունք ունեն: Պատճառաբանում են, թե ինտերնետից են վերցրել: Բայց լուսանկարն ինտերնետում հենց այնպես դրված չի, որ դու վերցնես՝ քո լրատվական կայքում օգտագործես»,-ասաց «Ֆոտոլուրի» տնօրենը:

«Եթե լուսանկարը համացանցից ես վերցրել, դա չի նշանակում, որ ոչ մի խնդիր չկա, այն չունի ունի հեղինակային իրավունք կամ չպետք է փորձեք ստանալ դրա օգտագործման թույլտվությունը: Մեր դեպքում հեղինակային իրավունքի խախտում էր: Ընդ որում, նախապես ծանուցել էինք հեղինակային իրավունքի խախտման մասին, որից հետո միայն դիմել ենք դատարան»,-նշեց փաստաբանը:

Մանրամասն՝ տեսանյութում.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031