-Բոլորը մեկ մարդու պես պետք է հավաքվեն ու վերջ տան այս ամենին…,-այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակից դժգոհ մի կին թվարկում էր իր դժգոհությունները, երբ նրան մոտեցավ մի տղամարդ ու հետաքրքրվեց՝ ի՞նչ հարց ես ուզում լուծեն, քուրիկ ջան:
-Դու ո՞վ ես,- արձագանքեց կինը:
-Ես ո՞վ եմ, ես երկնքից ուղարկված եմ, որ Փաշինյանի կողքը կանգնեմ,- պատասխանեց տղամարդը,- ուշադիր լսի, Փաշինյանին Աստված է դրել, Աստված էլ կհանի:
Նրա այս արտահայտությունը զայրացրեց այսօր հարկային թանկացումներից բողոքող մի տնտեսվարողի:
Կարդացեք նաև
-Ի՞նչ ես ասում, այ կազյոլ:
Ծեծկռտուք էր սկսվելու, եթե ոստիկանները ժամանակին չմիջամտեին:
«Նրան կպնողը…»՝ այս խոսքերով դեպքի վայրից հեռացավ Փաշինյանի կողքին կանգնելու համար երկնքից ուղարկվածը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ