Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ խոշոր հարկատուների ցանկը, 2024 թ. տվյալներով, գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը

Հունվար 27,2025 14:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՊԵԿ-ը հրապարակել է Հայաստանի խոշոր հարկատուների կողմից 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկը:

Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

2024 թվականին ԶՊՄԿ-ն վճարել է 101 մլրդ 967 մլն դրամ հարկ։ 2023 թ.-ի համեմատ ԶՊՄԿ-ն ավելի քան 31 միլիարդ դրամով ավելի հարկ է վճարել:

Երկրորդ տեղում «Մոբայլ սենթրն» է (66 մլրդ 739 մլն դրամ), երրորդ տեղում`«Գրանդ տոբակոն» (63 մլրդ 55 մլն դրամ)։

Լավագույն տասնյակի 4-րդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որը մեկ տարում ավելի քան 46 մլրդ 860 մլն հարկ է վճարել:

5-րդ հորիզոնականում` «Փրիթի ուեյը» (Վեստա)՝ 36 մլրդ 293 մլն դրամով:

7-րդ հորիզոնականում՝ «Ամերիաբանկ»-ն է:

8-րդ հորիզոնականում « Wildberries»-ն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031