Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն է, տեղը չե՞ք բերում. «2 միլիոն վարչապետերից մեկը» միացավ բողոքի ցույցին

Հունվար 27,2025 13:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Բարեւ ձեզ, տեղը չե՞ք բերում, վարչապետն է»,- այսօր այս հեգնական արտահայտությամբ կառավարության շենքի մոտ հավաքված փոքր ու միջին ձեռներեցներին միացավ մի տղամարդ:

«Էն երկու միլիոն վարչապետերից մե՞կը»,- հեգնեց մեկ այլ ցուցարար:

«Վարչապետ» ներկայացած տղամարդը սկսեց նաեւ ներկայացնել իրենց գործողությունների պլանը. «Ուրեմն հավաքվում ենք, ժողովուրդ, ոչ մի կոպեկ չենք մուծում: Ո՛չ տրանսպորտ, ո՛չ հայտարարագիր, ո՛չ մի բան, ո՛չ տասը տոկոս, ոչ էլ «դալաժիտ» (զեկուցում.-խմբ) ենք անում՝ ինչի: Վերջ, սրանց պետք է հանվի, դրվի էն կողմ, որովհետեւ սրանց կուրսը Թուրքիան է: Ոչ մի կոպեկ սրանց»,- ասաց ցուցարարը:

Հիշեցնենք, որ ՓՄՁ ներկայացուցիչները հարկային թանկացումների վերանայման պահանջով բողոքի ցույց են անում կառավարության շենքի դիմաց: 

Ցուցարար տղամարդը մեջբերեց նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ասածները, թե մինչեւ պաշտոնավարումն ավելի լավ է ապրել. «Հայրենասեր է, հայ է, 200.000 դրամի համար եկել են, վիզ են դրել: Կլինի՞ մեկ միլիոն տանք մի աշխատի, ես գամ ԱԺ նախագահ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031