Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ սանտիմետր անգամ չենք շեղվելու միասնական տոմսային համակարգի մեր օրակարգից. Տիգրան Ավինյան

Հունվար 27,2025 12:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Տրանսպորտային համակարգի ներդրումն իրապես բարդ գործընթաց է… Բայց այս ահռելի ծավալի աշխատանքն ունի մեկ նպատակ, որ Երեւան քաղաքն ունենա կայուն, որակյալ տրանսպորտային համակարգ, որը մի քանի տարի հետո չի մաշվելու ու վերանա, ինչպես եղել է Երեւան քաղաքում մեր բոլոր տրանսպորտային համակարգերի հետ՝ 1990-ականներից մինչեւ վերջին մի քանի տարին»,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նրա ձեւակերպմամբ, կանխիկ շրջանառությունը թմրամիջոցի նման բան է համակարգի համար, իսկ հիմա վարորդներին իրենք աշխատում են նորմալ պայմաններ առաջարկել, որպեսզի վարորդն ուղղակի անի իր գործը եւ չմտնի որեւէ տեսակի կանխիկ գործարքների մեջ:

«Մեր ընդդիմախոսները, սակայն, օգտագործում են միասնական տոմսային համակարգի հետ կապված փոփոխությունների դժվարությունները, նաեւ որոշակի գնային փոփոխություններ կան: Այդ գնային փոփոխությունները շատ դեպքերում թերինֆորմացվածության, երբեմն էլ մանիպուլյացիաների արդյունքում մարդիկ ընկալում են որպես վատ բան, բայց իրականում այս համակարգը կիրառվում է աշխարհի զարգացած բոլոր քաղաքներում…

Մեր քաղաքական ընդդիմախոսները հիմա զբաղված են քաղաքական թմրավաճառությամբ, կներեք արտահայտությանս համար, բայց ես ուրիշ տերմին չունեմ: Ես բացառում եմ, որ նրանք չեն գիտակցում, թե ինչ են անում: Ընդհակառակը, շատ լավ հասկանում են, թե ինչ են անում եւ ինչ են առաջարկում մարդկանց: Նրանք առաջարկում են կոպեկը վերադարձնել շրջանառության մեջ, էլի այս համակարգը «նստեցնել» կոպեկի վրա՝ հնարավոր բոլոր հետադիմական քայլերով…»,-հավելեց նա:

Ավինյանն ասաց, որ իրենց նպատակն այն չէ, որ մարդիկ ավելի շատ վճարեն. «Մեր նպատակն է, որ 4 տարի հետո այս տրանսպորտային համակարգը չմաշվի, գնա, ինչպես մաշվել է ամեն ինչ այս երկրում»: Շեշտեց, որ մեկ սանտիմետր անգամ չեն շեղվելու միասնական տոմսային համակարգի իրենց օրակարգից:

Մանրամասն՝ տեսանյութում.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում. 11 Օգս, 2023-ի. Տիգրան Ավինյանը վարում է միկրոավտոբուսային թիվ 70 երթուղու վերջին «ԳԱԶել»-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031