Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաքվե»-ն միանում է բոյկոտի գործողություններին եւ քաղաքացիներին կոչ անում փետրվարի 1-ից չվճարել տրանսպորտի նոր սակագները

Հունվար 27,2025 12:38

«Երեւանի բնակիչների ընդամենը 12 տոկոս կասկածելի աջակցությամբ քաղաքի կառավարմանը տիրացած ՔՊ եւ Հանրապետություն խմբակցությունները, չանսալով տասնյակ հազարավոր քաղաքացիների բողոքին, որոշել են այժմ հարկադրանքի միջոցներով ներդնել հանրային տրանսպորտի թանկացումը»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Հայաքվե» նախաձեռնություն խորհրդի անդամ, տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։

Նա նշեց, որ «Հայաքվե» քաղաքացիական միավորումը կանգնում է երեւանցիների կողքին եւ միանում է բոյկոտի գործողություններին։ «Մենք քաղաքացիներին կոչ ենք անում հրաժարվել փետրվարի 1-ից վճարել նոր սակագներով։ Վարչական տույժերի դեպքում դիմել «Հայաքվեի» կենտրոնական գրասենյակ՝ դրանց հատուցման, ինչպես նաեւ հետագա իրավական պաշտպանություն ստանալու համար»։

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն ասաց․ «Մենք ոչ միայն կոչ ենք անում քաղաքացիներին միանալ բոյկոտի գործողություններին, այլեւ պատրաստ ենք աջակցել նրանց, որպեսզի բոյկոտն արդյունավետ լինի»։

«Հայաքվե» նախաձեռնության խորհրդի ու վարչության անդամ, իրավաբան Արամ Պետրոսյանը կոչ արեց քաղաքացիներին, որ իրենց դիմելու դեպքում ներկայացնեն նաեւ վարչական ակտը, որպեսզի կարողանան իրականացնել հետագա իրավական գործողությունները։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031