Լրահոս
Օրվա լրահոսը

«Աբխազիայի հայ համայնքը վտանգի տակ է»

Հունվար 27,2025 12:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազգային ճակատ». Ինչպես պնդում են աբխազահայերը, տեղի քաղաքական ընդդիմությունը սերտ կապի մեջ է թուրք ազգայնականների ու Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ աբխազացի ընդդիմադիրները, տեղի հայերին խոչընդոտ համարելով իշխանությունը զավթելու համար, Թուրքիայի աջակցությամբ «սև ցուցակներ» են կազմում և սադրանքներ նախապատրաստում հայերի դեմ, չեն բացառվում հայերի նկատմամբ ջարդերն ու բռնությունները:

Ըստ որոշ լրատվամիջոցների՝ Աբխազիայի հայ համայնքն արդեն նույնիսկ դիմել է Հայաստանին, որպեսզի նրանք պաշտոնապես դիմեն Աբխազիայի իշխանություններին՝ հայ համայնքի անվտանգությունն ապահովելու համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով:

Աբխազիայում հայերի թիվը, ըստ տարբեր տվյալների՝ կազմում է 41 900-ից 67 000 մարդ կամ երկրի բնակչության 17,4-ից 31 տոկոսը համապատասխանաբար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031