Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ այս պայմաններում մեզ համար պարբերաբար ստեղծվում են մեր իրավունքները պաշտպանելու մեխանիզմներ, որոնցից գործող իշխանությունները հրաժարվում են. Քրիստինե Վարդանյան

Հունվար 27,2025 12:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հրավիրում եմ հատկապես ԶԼՄ ներկայացուցիչների ուշադրությունը։

Անցած տարվա դեկտեմբերին Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատը) 96 կողմ, 80 դեմ և 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է բանաձև, որը երկրի կառավարությանը կոչ է անում 2025 թ. հրավիրել միջազգային խաղաղության համաժողով՝ որտեղ պետք է քննարկվեր «Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և հավաքական վերադարձի իրավունքին» վերաբերող հարցեր։

Այդ ժամանակ ելույթ ունենալով խորհրդարանում` Շվեյցարիայի ԱԳ նախարար Ինյացիո Կասիսը բառացի հայտարարեց. «Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն ցանկանում այս համաժողովի անցկացումը»։

Հայկական մամուլում լուրը տարածվեց, իբր Շվեյցարիայի կառավարություն ցանկության բացակայության պայմաններում է մերժվել նախաձեռնությունը։

Մինչդեռ նախարարը համաժողովի չանցկացումը հիմնավորեց ոչ թե Շվեյցարիայի դիրքորոշմամբ, այլ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյանների կողմից նման համաժողով անցկացնելու ցանկության բացակայությամբ, նշելով, որ այդ պարագայում, եթե իրենք պնդեն համաժողովի անցկացման մասին, դա անգամ կարող է դիտվել որպես ապակառուցողական քայլ։

Թե ինչու Ադրբեջանը չի ցանկանում Արցախահայերի վերադարձի մասին միջազգային համաժողով անցկացնել պարզ է։

Թե ինչու դա չեն ցանկացել նաև ՀՀ իշխանությունները, դա ևս ինձ համար պարզ է։

Այդուհանդերձ, ցանկանում եմ հնարավորինս մեծ ուշադրություն հրավիրել այս փաստի վրա` ցույց տալու, որ անգամ այս պայմաններում մեզ համար պարբերաբար ստեղծվում են մեր իրավունքները պաշտպանելու մեխանիզմներ, որոնցից գործող իշխանությունները դիտավորյալ հրաժարվում են, որ հետո մեր հանրությանը մոլորեցնեն՝ ասելով` մենք ոչ մի հնարավորություն չունենք, որ միակ ելքը հանձնվելն է։

Փաստորեն, հրաժարվելով Ադրբեջանի հետ բանակցություններում քննարկել արցախահայերի իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, գործող իշխանությունները հետևողականորեն խոչընդոտում են դա անել նաև միջազգային գործընկերներին։

Ի դեպ, արդեն 2025 թ. հունվարին Շվեյցարիայի խորհրդարանի Վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կողմ է քվեարկել արցախահայության վերադարձի շուրջ միջազգային համաժողով հրավիրելու բանաձևին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031